2148 դիտում
20:29 18-11-2019
Երևանի 2020-ի բյուջեում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը նախկին 30 մլն դրամի փոխարեն դարձրել են 355 մլն․ ավագանու ԲՀԿ-ական անդամ
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքի 2020-ի բյուջեով հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքների համար նախատեսված բյուջեն 12- անգամ ավելացել է։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Արդեն քանի օր է ուսումնասիրում եմ Երևանի 2020 թվականի բյուջեի նախագիծը,ահագին հարցեր ունեմ,որի մասին հերթով,կարգով խոսելու եմ,,ուրեմն,մի զավեշտալի թիվ ասեմ,բռնվեք,որի մասով ոչ մի բացատրություն չկա, թիվ 48 կետով սահմանված ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ պահանջող ընթացիկ աշխատանքներ իրականացնելու համար 2019-ի բյուջեով նախատեսված էր 30 մլն դրամ / 2019-ի բյուջեն նախկինների բյուջեն է եղել,չմոռանաք/,հիմա ի՞նչ եմ տեսնում,էս ՀՐԱՏԱՊԻ փողը ավելացրել են 325 միլիոնով...սա աբսուրդ է,կանխատեսումների և բյուջեի կազմման անհասկանալի ու չբացատրված,փակագծերը չբացված մի թիվ,ասենք ի՞նչ հիմքով է հրատապ ծախսի բյուջեն դառել 355 միլիոն դրամ,այն դեպքում երբ 2019-ին եղել է 30 միլիոն...
Հրատապ ասելով ի՞նչ նկատի ունենք,կամ 2019-ին ի՞նչ նախադեպեր ենք ունեցել,որի հիմքով գումարը ավելացել է մոտ 12 անգամ,սա առաջիկա քննարկումների դեռ մեկ կետ,մնացածը հաջորդիվ»։
Նմանատիպ նյութեր
2863 դիտում
22:44 16-01-2020
Արձանագրեցինք՝ հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է. Հայկ Մարության
781 դիտում
16:14 13-09-2023
Տեղի ղեկավարը Քերոլայն Քոքսին ներկայացրել է համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան