1541 դիտում
09:01 20-11-2019
Գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. Ինչու՞ չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում:
Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն են գնացել Լիլիթ Մակունցը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Հայրապետյանը: Գրեթե նույն օրերին` նոյեմբերի 11-15-ը, Նայրոբի են գործուղվել Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը: Այս օրերին ԱՄՆ-ում են նաև Անի Սամսոնյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանն ու Լիլիթ Ստեփանյանը: Տարեվերջյան «ռելաքս» կվայելեն նաև կաբինետում: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը արձակուրդում կլինի ՊՆ Դավիթ Տոնոյանը, դեկտեմբերի 2-4-ը` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, իսկ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն էլ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»