16100 դիտում
22:44 03-12-2019
Գողություն՝ Շիրակի մարզում. ըստ քաղաքացու ահազանգի՝ «Սուրբ Մինաս» մատուռից գողացել են բրոնզաձույլ խաչը
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։
Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս են մտել և գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ գողացել են բրոնզաձույլ խաչ։
Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
28004 դիտում
22:53 15-11-2019
Տարօրինակ գողություն Շիրակի մարզում. 68-ամյա քաղաքացու մառանից գողացել են թութակներ, ճագարներ և բադեր