2622 դիտում
16:48 08-12-2019
Մինսկում շարունակվում են Ռուսաստանին ինտեգրվելու դեմ բողոքի ակցիաները
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում երկրորդ օրն է՝ չարտոնված բողոքի ակցիա է իրականացնում ընդդիմությունը։ Այն կապված է Ռուսաստան-Բելառուս ինտեգրման խորացման գործընթացի հետ, հաղորդում է Tass գործակալությունը։
Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով ակտիվիստները բացականչում են «Բելառուսն ապրում է» և «Անկախություն»։
Ակցիային, որը նախաձեռնել է «Բելառուսի քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունը, մասնակցում են կուսակցության համանախագահ Պավել Սևերենիցը և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։
Ոստիկանությունն արդեն նախազգուշացրել է, որ ակցիայի անցկացումը թույլատրված չէ իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով ցուցարարները պետք է հեռանան, և հիշեցնում են դրա հետևանքների մասին։
Ակտիվիստների պնդմամբ՝ ՌԴ-ի հետ ստորագրված ինտեգրացիոն փաստաթղթերը կարող են հանգեցնել Բելառուսի համար անցանկալի հետևանքների։
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
17:15 29-12-2019
Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանին Բելառուսի ինտեգրման դեմ հերթական բողոքի ակցիան
1680 դիտում
13:12 12-03-2014
Սեպտեմբերին Վրաստանին կարող է տրամադրվել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործողությունների ծրագիրը
Այս բաժնից
1099 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
868 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
820 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ