211652_close_icon
views-count1680 դիտում article-date 13:12 12-03-2014

Սեպտեմբերին Վրաստանին կարող է տրամադրվել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործողությունների ծրագիրը

Եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա մեծ է հավանականությունը, որ սեպտեմբերին Վրաստանին կներկայացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի և ԱՄՆ Պետդեպի աղբյուրներին: «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հանգեցրին Արևելյան Եվրոպայում հյուսիսատլանտյան դաշինքի՝ առավել վճռական քաղաքականություն վարելու մասին քննարկման վերսկսման»,-հայտնել են աղբյուրները՝ ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում: ԱՄՆ Պետդեպիի աղբյուրի խոսքով՝ եթե Ռուսաստանը հայտարարի իր կազմում Ղրիմի ընդգրկման մասին, ապա ՆԱՏՕ-ի կազմ Վրաստանի մտնելու հարցը միանգամից կորոշվի:

Նմանատիպ նյութեր