4863 դիտում
21:29 10-12-2019
Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Կադիրովին
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր [url=https://www.instagram.com/p/B55OUzLhPbQ/?igshid=gluv8yjvh7ka]էջում[/url] շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել։
Լուսանկարներին կից Վանեցյանը գրել է․ «Հարգելի Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-գրել է նա։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։
Նմանատիպ նյութեր
3753 դիտում
20:49 25-01-2016
Պուտինը շնորհակալություն է հայտնել Կադիրովին Չեչնիայի համար և գովացել նրա աշխատանքը
8226 դիտում
22:46 28-03-2022
Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել
Այս բաժնից
703 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան
739 դիտում
10:25 04-01-2025
Հերոսությունը պետք է առօրեականացվի, առօրյան՝ հերոսականացվի․ Նիկոլ Փաշինյան