66909 դիտում
23:52 10-12-2019
Դեպքի վայրի զննությամբ հրազենային մահացու վիրավորում ստացած Արթուր Աջամյանի կողքին հայտնաբերվել է իր ինքնաձիգը. aravot.am
Դեկտեմբերի 2-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն այսօր այցելել է նույն տեղամասում հրազենային վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանին, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/12/10/1082659/?fbclid=IwAR1TBfGeR8wh05_KitDocWthzrTspA83qVzGRLw3sGOeAAWDuoKUDYjXfls]Aravot.am[/url]-ը։
«Դավիթն անգիտակից վիճակում է, բժիշկներն ասացին, որ վիճակն ամեն վայրկյան փոփոխվում է: Հարազատներին չհաջողվեց տեսնել, որովհետեւ տեսակցության ժամն ավարտվել էր, գնացել էին, հիվանդանոցում չէին: Պետք է փորձեմ մոտակա օրերին նրանց հետ կապվել»,-Aravot.am-ին ասաց Հայարփի Սարգսյանը:
Ըստ նրա՝ Դավիթ Մելիքբեկյանը հրազենային վնասվածքներ ստացել է ոտքերի ու դեմքի հատվածում: Փաստաբանի խոսքով՝ վերջին օրերին դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են կատարվել. լրացուցիչ հարցաքննվել է Աջամյանի իրավահաջորդը՝ պապիկը, տուժող կողմը ծանոթացել է փորձաքննությունների վերաբերյալ կայացված որոշումներին, նշանակվել են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ: Անդրադառնալով տեղեկություններին, թե Արթուր Աջամյանը հրազենային վնասվածքը ստացել է հենց իրեն ամրակցված զենքից, փաստաբանն ասաց. «Անհիմն հայտարարություն է, եթե այս տեսակ հայտարարություններ պաշտոնական վարկածով է շրջանառվում, չեմ պատկերացնում՝ հետագա քննությունն ինչպես է լինելու...»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/12/10/1082659/?fbclid=IwAR1TBfGeR8wh05_KitDocWthzrTspA83qVzGRLw3sGOeAAWDuoKUDYjXfls]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4143 դիտում
17:30 30-12-2016
Դեպքի վայրի զննությամբ ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով դիակ. ՔԿ
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը