211652_close_icon
views-count2250 դիտում article-date 09:13 20-12-2019

Գարնանը թեժ է լինելու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։ Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։ Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ բերել Դանիել Իոաննիսյանին՝ նրան դարձնելով Հանրային խորհրդի անդամ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար հունվարի վերջին շաբաթվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ առանցքային դերակատարություն է ստանձնելու հենց Իոաննիսյանը։ Թերթը տեղեկություններ ունի նաև, որ չնայած այս հարցում առկա ներքին լուրջ տարաձայնություններին, իշխանական խմբակցությունը հասնելու է նրան, որ կոնվենցիան ամեն գնով վավերացվի, քանի որ գոյություն ունի հստակ քաղաքական որոշում, որքան էլ որ հանրության գերակշիռ մեծամասնությունը կոնվենցիայի վերաբերյալ ունի խիստ բացասական վերաբերմունք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր