2433 դիտում
10:29 21-12-2019
Ում դեմ են աշխատում վարչապետի արդարացումները․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը սկսել է արդարացումներ հորինել իր ասածների ու արածների համար: Բայց այնպես է ստացվել, որ դրանք աշխատում են ոչ թե իր օգտին, այլ իր դեմ: Պատճառները պարզ են. վարչապետի ասածներն ու արածները շատ դեպքերում պարզապես չեն համընկնում: Ավելին՝ երբեմն կապ չունեն իրականության հետ: Ու, երբ իրականության հետ կապ չունեցող փաստերով փորձ է արվում հիմնավորումներ տալ այս կամ այն երևույթին, դա հետո շուռ է գալիս նրա դեմ:
Այնպես, ինչպես դստեր ավտոմեքենայի պատմությունը: Ոչինչ, որ վարչապետը՝ անվտանգության նկատառումներով, արդարացնում է ավտոմեքենայի անհրաժեշտությունը, դեռ մի բան էլ չփաստարկված հիմնավորումներ է բերում դրա ձեռքբերման վերաբերյալ՝ փորձելով ձեռքի հետ էլ պատասխանատվությունը դնել նախկինների վրա:
«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունից շատ չանցած պիտի պարզվեր, որ վարչապետի ասածները փաստերով չեն հիմնավորվում: ՊՊԾ-ն 2018 թ. ապրիլին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ, նման ավտոմեքենա չի գնել: Դա եղել է շատ ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ էր: Կարևորն այն չէ, որ այդ մեքենան գնվել է և այսօր սպասարկում է վարչապետի ընտանիքին: Գուցե անվտանգության առումով այդպես է պետք:
Բայց այն հիմնավորումները, որոնք բերվում են՝ տեղին չեն: Տեղին չեն նաև այն արդարացումները, որոնք վարչապետը ներկայացնում է՝ ընդհանրապես ծառայողական ավտոմեքենաների առնչությամբ իր ասածների ու արածների հետ կապված:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5898 դիտում
11:08 20-10-2018
Արդարացումները, թե «մենք չենք թալանել, իսկ թալանողները շարունակում են բարգավաճել», ոչ ոք չի լսի․ «Առավոտ»
1982 դիտում
09:21 11-05-2017
Իսթեբլիշմենթի մեծամասնությունն ապրում ու աշխատում է «գործ ա, անում ենք» սկզբունքով. «168 ժամ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»