211652_close_icon
views-count4181 դիտում article-date 10:13 27-12-2019

ԱԺ դահլիճում տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոր­դորում էր քաղաքացիներին, թե «երեք օր­վա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բու­դը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկե­տանց սնունդ ուտել» և խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանո­րին ակտիվացնելու են, որպեսզի մեր քա­ղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու: Ազ­գային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Այս տարի ԱԺ նախա­գահ Արարատ Միրզոյանը որոշել էր բոլո­րի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավո­րել միանգամից՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճ հրավիրելով լրագրողներին, խորհրդարա­նի աշխատակազմին ու պատգամավոր­ներին: Հավանաբար, մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրելուց հետո խորհրդարանական ղեկավարությունը որոշել էր խնայել ֆուրշետի վրա ու մի սե­ղանով ճանապարհել բոլորին: Ինչևէ, գոնե մեկ անգամ Ազգային ժողովի տվյալ դահլիճում եղած մարդիկ կփաստեն, որ միայն լրագրողները և խոսնակները հա­զիվ էին տեղավորվում նախորդ տարինե­րին, իսկ այս դեպքում՝ տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ: Տեղաշարժվելու ոչ ելք կար, ոչ հնար: Առանձնապես ԱԺ նախա­գահն էլ չշրջեց ու բաժակ չբարձրացրեց լրագրողների հետ, մնաց տեղում կանգ­նած՝ սպասելով, թե ով իրեն կմոտենա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր