Վանաձորում հայտնի և սիրված «Տաթև» պարային ակումբը տարին եզրափակեց գեղեցիկ համերգային ծրագրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորում հայտնի և սիրված «Տաթև» պարային ակումբը տարին եզրափակեց գեղեցիկ համերգային ծրագրով։
Համերգին մասնակցում էին Վանաձորի և Իջևանի տաթևցիները։
Համերգը հագեցած էր բազմաթիվ և բազմաժանր պարային համարներով, դահլիճում տիրում էր ջերմ մթնոլորտ։
«Տաթև» պարային ակումբն արդեն երկար տարիներ կրթում է սերունդներ և սերմանում նրանց մեջ գեղագիտական բարձր ճաշակ։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի