211652_close_icon
views-count7911 դիտում article-date 19:27 29-12-2019

ՏԱՐԵՄՈՒՏԸ բարի խոսքերից, մաղթանքներից բացի ՄԵՂՔԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼՈՒ համար է.Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/spartak.gharabaghtsyan/posts/1515572961913980]էջում[/url] գրում է. ՏԱՐԵՄՈՒՏԸ բարի խոսքերից, մաղթանքներից բացի ՄԵՂՔԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼՈՒ համար է նաև. ամեն մարդ եթե մի խոստովանություն էլ անի անգամ, պատկերացնում եք, թե ինչքա~ն կթեթևանա ԱՇԽԱՐՀԻ ԽԻՂՃՆ ու ՄԻ ՔԻՉ ԱՆՀՈԳ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՒՐԱԽ կպտտվի ՄՈԼՈՐԱԿԸ. Հիմա ԽՈՍՏՈՎԱՆԵՄ իմ անմեղ մեղքերից ՄԵԿԸ. Դպրոցում սովորելու տարիներին այնքան էլ բարի պտուղ չեմ եղել, բայց տանեցիներին /ԾՆՈՂՆԵՐԻՍ/ ուրախ պահելու համար երկու ՕՐԱԳԻՐ ԷԻ պահում, մեկի մեջ չորսերն ու հինգերն էին, մյուսի մեջ, պարզ է, ցածր նիշերը... Ու այսպես գնում էր մինչև կիսամյակ, մինչև ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ. Այդ օրը ամենածանր ու տխուր օրն էր ինձ համար. Մայրս ուրախ-ուրախ գնում էր ԺՈՂՈՎԻ ու վերադառնում անտրամադիր , հիասթափված կիսմյակիս ամփոփաթերթիկը մեկնում էր ինձ` ասելով. «ԲԱ ԴՈՒ ԻՍԿԻ ԱՄՈԹ ՉՈՒՆԵ՞Ս, ԷՍ Ի՞ՆՉ Է...» ։ Հետո բարիացած հարցնում. «ՉԼԻՆԻ՞` ԵՐԿՈՒ ՕՐԱԳԻՐ ԵՍ ՊԱՀՈՒՄ...» Հ.Գ. ՀԻՄԱ ՄԵՐ ԴԱՍԸ ՉՍԵՐՏԱԾ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՐՑՆԵՆՔ` ԷՍ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՒ ԳԵՐ-ԳԵՐԱԶԱՆՑ ԹՎԵՐԸ, ՈՐ ԱՄԵՆ ՕՐ ՀՐԱՄՑՆՈՒՄ ԵՔ, ԲԱ ՉԵ՞Ք ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է... Ես ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ ԻՄ ՄԵՂՔԸ, ԽԻՂՃՍ ԹԵԹևԱՑԱՎ, ՀԵՐԹԸ ՁԵՐՆ Է... ԱՄԵՆ ՄԱՐԴ ԵԹԵ ՄԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԱՆԻ ԱՆԳԱՄ, ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ, ԹԵ ԻՆՉՔԱ~Ն ԿԹԵԹևԱՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԽԻՂՃ Ն ՈՒ ՄԻ ՔԻՉ ԱՆՀՈԳ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ՈՒՐԱԽ ԿՊՏՏՎԻ ՄՈԼՈՐԱԿԸ...

Նմանատիպ նյութեր