211652_close_icon
views-count1687 դիտում article-date 12:52 30-12-2019

Դեկտեմբերի 23-ին հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհն այսօր մարվել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհը մարվել է ժամը 11:50-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 փրկարար ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Ժամը 16։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 26-ին, ժամը 07:30-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Պրիվոլնոյե գյուղի մոտակա սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 30 փրկարար (6 oժանդակ տեխնիկա): Ժամը 17։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 45 փրկարար ծառայող: Մոտ 500 հա տարածքում առկա են եղել ծխացող օջախներ (կոճղեր և ճյուղեր): Ժամը 16:05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 28-ին, ժամը 09։00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 17:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:45-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 փրկարար ծառայող: Կա 1 ծխացող օջախ: Ժամը 17։05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Նմանատիպ նյութեր