Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վեդի քաղաքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16:48-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտակայքում այրվում է գործող բենզալցակայան:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի թիվ 43/2 հասցեում գտնվող բենզալցակայանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են բենզալցակայանի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և 1 գմ էլեկտրական մալուխ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի