Արման Բաբաջանյանի խոսքով՝ ինքը Արցախի զորամասում զինվորների հետ խոսել է նոր սննդակարգից, սպառազինությունից. Aravot.am
Վերջին օրերին համացանցում լուսանկարներ եւ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը զորամասերից մեկում հանդիպել է զինվորների հետ եւ շփվել ոչ պատշաճ: Գրառումների հեղինակները պատգամավորին ակտիվորեն քննադատում են, որ նա ժամանակին խուսափել է զինվորական ծառայությունից եւ, հետեւաբար, զինվորականի հետ շփվելու կարգը չգիտի:
[url=https://www.aravot.am/2020/01/08/1086944/?fbclid=IwAR1G7H71eh2_eigOJ1SBXR-lIICbRVyjEvq0xT9Je3-CkV_0RzCoUA-CRhA]Aravot.am[/url]-ը Արման Բաբաջանյանին դիմեց՝ մեկնաբանել տեղեկությունը:
-Ի՞նչ կասեք այդ գրառումների մասին:
-Ճիշտն ասած, այդ գրառումները չեմ տեսել: Եթե դրանք վերաբերում են Արցախ կատարած իմ այցելությանը, ես այդ զորամաս պարբերաբար այցելում եմ: Ես զինվորների հետ շփվելու, Ամանորը եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու առիթ էի փնտրում, եւ իմ խնդրանքով այդ զորամասի հրամանատարությունը սիրով համաձայնեց ինձ այդպիսի առիթ ընձեռել:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/01/08/1086944/?fbclid=IwAR1G7H71eh2_eigOJ1SBXR-lIICbRVyjEvq0xT9Je3-CkV_0RzCoUA-CRhA]այստեղ[/url]