2162 դիտում
20:13 08-01-2020
Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Հաղորդագրությունում ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:
Տեղեկացնում ենք, որ Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ UR ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին:
Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը»:
Նմանատիպ նյութեր
2686 դիտում
16:29 06-10-2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք. Քաղավիացիայի կոմիտե
3016 դիտում
20:07 28-09-2018
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս բաժնից
598 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
466 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
592 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան