3596 դիտում
10:07 09-01-2020
ՀՀ-ին այս պահին վտանգ չի սպառնում. ավելի շատ վտանգի տակ է Ադրբեջանը. իրանագետ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Այս պահի դրությամբ դեռևս որևէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Ինչպես հայտնի է՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Իրանական պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 80 ԱՄՆ զինվորներ են զոհվել, ամերիկյան աղբյուրները հերքում են զոհերի մասին տեղեկությունները:
Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին այն երկրների տարածքներում, որոնք, Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղված ագրեսիայի հարթակ կդառնան: ՀՀ վարչապետն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանը չի ներքաշվելու ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
22:21 25-06-2024
Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ ՀՀ ինքնիշխանության դիրքից և ավելի ամրապնդել վտանգի աղբյուրը․ իրանագետ
2927 դիտում
19:27 28-04-2016
Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած հղի կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱՆ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան