1633 դիտում
10:40 09-01-2020
ՊԵԿ-ը սկսել է ստուգել փաստաբանների գործունեությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ և ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել և այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված:
«Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձևավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն և վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, ապա դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ»:
Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում և հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որևէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3958 դիտում
12:38 14-11-2016
Նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
1714 դիտում
09:47 18-04-2015
Փաստաբանների նոր ակումբը կարող է պառակտե՞լ փաստաբանների պալատը. Ժողովուրդ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»