4240 դիտում
09:25 10-01-2020
Ինչո՞ւ է Փաշինյանն այդքան հաճախ ցանկանում ներկայանալ այս կամ այն կերպարով. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հետևելով Նիկոլ Փաշինյանի՝ իր անձին պարբերաբար տված որակումներին, հարց է առաջանում՝ ինչու՞ է նա այդքան հաճախ ցանկանում հանրությանը ներկայանալ այս կամ այն մարդու կերպարով։ Հիշում ենք՝ Պապ թագավորի հետ համեմատվեց, հետո Հռոմի պապի, Հիսուս Քրիստոսի, երեկ էլ ասում է, թե չի հավակնում ժողովրդի հոր կարգավիճակին, ժողովրդի սպասավորն է։ «Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պետք է մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ»,- ասաց։
Իր անձի շուրջ այս դեգերումները շարունակվելու են, որովհետև այս 1,5 տարվա ընթացքում Փաշինյանը մշտապես նոր կերպարների մեջ է փորձում իրեն տեղավորել։ Բայց չի «խաղարկում» ամենակարևորը՝ երկրի իրական վարչապետի, իշխանության ղեկավարի դերը։ Պատճառն առավել քան ակնհայտ է։
Առնվազն պիտի այլ կերպար ունենա, որպեսզի ԱԱԾ-ին հրահանգի բռնել սատանաներին, սևազգեստ մարդկանց, Ֆեյսբուքում մեքենաների ջարդոնների վաճառքի վերաբերյալ հայտարարություն անի, գտած ջարդոնի կողքին էլ նկարվի, դատարանների մուտքը հրահանգի փակել, լրատվամիջոցների հասցեին սպառնալիքներ հնչեցնի, լայվերում ու հրապարակներում գոռգոռալով բոլորին ասֆալտին փռի, պատին ծեփի, վզից բռնի, նստեցնի իրենց տեղը, անընդհատ կենտրոնանա ուտելիքի վրա անգամ գողացածը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելու մասին ու երկրի կարևոր խնդիրներից մեկը համարի ռեստորանների «անմխիթար» զուգարանները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15485 դիտում
18:23 12-09-2021
Դպրոցականները հաճախ են հարցնում, թե իրենց ինչին է պետք գալու այս կամ այն առարկան. ԱՆ նախարար
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»