211652_close_icon
views-count1875 դիտում article-date 16:50 10-01-2020

«Հանդիպումները շարունակվելու են». «Լուսավոր Հայաստանը» հանդիպել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ

Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբկցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ: Այս առնչությամբ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից եւ գրառում արել: «Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր