3698 դիտում
10:14 14-01-2020
Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ կանխարգելել է մերկասառույցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հունվարի 11-ին մայրաքաղաքի մի քանի վայրերում առաջին անգամ փորձնական կիրառել է ձյան հետևանքով մերկասառույցի առաջացման կանխարգելիչ աշխատանքներ։ Աղ ու ավազը նախօրոք է ցանվել՝ ձյունը տեղալուց ժամեր առաջ:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ երեկվա առատ ձնից առաջ աղով և ավազով են մշակվել Արաբկիր, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնդրահարույց փողոցները: Աշխատանքն իրականացվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով:
Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե այսուհետ բոլոր վարչական շրջաններո՞ւմ են նման կանխարգելիչ աշխատանքներ իրականացվելու: Վերջինս նշեց, որ աղով ու ավազով կմշակվեն հիմնականում քաղաքի բարձրադիր հատվածները, ինչպես նաև այն տարածքները, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Կարապետյանի խոսքով՝ սա առաջին հայացքից արդյունավետ տարբերակ է, ինչի մասին են փաստել նաև քաղաքացիները: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հայտնում են, որ առավոտյան փողոցները զարմանալի մաքուր են եղել և հեշտ անցանելի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
963 դիտում
16:45 09-12-2014
Դատապարտման շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել ոճիրների կրկնությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»