211652_close_icon
views-count4447 դիտում article-date 16:34 15-01-2020

Ռոհանին ներողություն Է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն Է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել Է նախագահը: Նա նաեւ Իրանի զինված ուժերից պահանջել Է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ: «Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը եւ զինվորականները գան եւ ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր