1919 դիտում
10:52 16-01-2020
Ֆինանսների նախարարության պարգևատրման ֆոնդին հատկացվել է ավելի քան 525,5 մլն դրամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգևատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ըստ նախարարության՝ պարգևատրում տրվում է արդյունավետ աշխատանք և լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգևատրվում են ոչ բոլորը): Սակայն նկատենք, որ Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ամենամեծ և ամենափոքր պարգևատրում ստացած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն:
«Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից փոխանցեցին նաև, որ ՀՀ ֆինասների նախարարությունում աշխատում է 382 աշխատակից, իսկ անցած տարի ամսական պարգևատրում ստացել է միջինը 337 աշխատակից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»