1515 դիտում
13:20 16-01-2020
Հրանտ Բագրատյանի և մյուսների համբերությունը չի հերիքում՝ կոռեկտության սահմաններում հերքելու ամենօրյա կեղծ ցուցանիշները. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
2020-ի առաջին շաբաթներն արձանագրում են, որ Հայաստանը մտել է պետական կառավարման նոր փուլ՝ կակոֆոնիա։ Քաոտիկ, չկապակցված, հախուռն։
Պետական կառավարումը, ըստ էության, հանգել է երկու պարզագույն ուղղության՝ վարչապետի կողմից չճտված, անհիմն թվերի ամենօրյա հրապարակում և քրեական գործեր։
Հայաստանյան կյանքը լցված է սրանով։ Հայաստանյան սերիալի լեյտմոտիվները սրանք են։ Հիմնական դերակատարը՝ նույնը։
Գլխավոր դերակատարը երբեմն չի համբերում և միաժամանակ մասնակցում է երկու դրվագների նկարահանմանը. և՛ թվեր է հրապարակում, և՛ ինքն իրեն հարցաքննում ու սելֆի անում։
Ակնհայտ է դառնում, որ Հրանտ Բագրատյանի և մյուսների համբերությունը չի հերիքում՝ կոռեկտության սահմաններում հերքելու ամենօրյա կեղծ ցուցանիշները։ Բայց նույնիսկ եթե օրը 5 անգամ հերքեն, որևէ մեկի մտքով թող չանցնի, թե վարչապետը կդադարեցնի անհիմն թվեր և ցուցանիշներ հրապարակել։ Լինելու է լրիվ հակառակը՝ ավելի՛ ինտենսիվ է դա անելու։ Եթե նույնիսկ իր ասածները հերքեն ու ծաղրեն ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների նախարարները, նա դրանից անելու է լրիվ հակառակ հետևությունը։
Ինչ վերաբերում է իրավական ռեպրեսիվ համակարգին, ապա այն մոտ է իր պիկային մարզավիճակին՝ հարցաքննել, կալանավորել՝ ում ուզում են, երբ ուզում են՝ անհետևանք, անդատավարություն, անպատիժ։ Մի պահ վախեցան Մանվել Գրիգորյանի հնարավոր մահից ու փոխեցին խափանման միջոցը։ Դա արվեց դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես՝ մի տարի շարունակ գաղափար չունեին, որ Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդ է։ Երեկվա հապճեպ վճիռն իրականում բան չի փոխում։ Բայց դա այլ թեմա է։
Ինչո՞ւ է երկիրը մտել կառավարման կակոֆոնիայի ռեժիմ. որևէ տրամաբանական պատասխան դժվար է գտնել։ Բայց թե ինչ հետևանքներ այն կունենա՝ դժվար չէ պատկերացնել։ Հիմա մեկ այլ պրոցես է ինտենսիվ ընթանում հասարակության մեջ. Մարդիկ ինքնուրույն սկսում են հասկանալ, զգալ, նույնիսկ՝ բնազդաբար, որ այս ամեն ինչը լավ տեղ չի տանում։ Առավել կրթված շերտի և հանրային դեմքերի խնդիրն է՝ ռացիոնալ լուծումներ առաջարկելը։
Համերգից առաջ անտանելի կակոֆոնիան ունի մեկ հաճելի կողմ՝ գիտես, որ այն արագ ավարտվելու է, և սկսվելուէ լուրջ համերգը։ Մեր պարագայում ցանկալի է, իհարկե, որ ծրագրում ներառված չլինի ռեքվիեմ։
[b]Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]
Նմանատիպ նյութեր
3440 դիտում
17:03 07-01-2020
«Մեդիա պաշտպանն» Արսեն Թորոսյանին հորդորում է մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում
6034 դիտում
17:34 15-11-2017
Մտածենք լայն, չվախենանք առաջընթացից. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»