4177 դիտում
18:07 17-01-2020
Ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցում անհասկանալի պահեր կան. Իրանի հոգեւոր առաջնորդ
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ Է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել հունվարի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր Է հետաքննել, եւ անհրաժեշտ Է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել Է նա:
Խամենեիի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել Է, որ «իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ Է»:
«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն Էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել Է Իսլամական Հանրապետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
16:59 30-12-2020
Իրանն ավարտել է ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունը
Այս բաժնից
937 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
592 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
622 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին