11955 դիտում
09:29 18-01-2020
Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հանդիպումների միջոցով ինքը կկարողանա հասկանալ, թե ովքեր են պատգամավորներից աշխատում, ինչ գործունեությամբ են զբաղված խորհրդարանում: Հետաքրքիր է, որ երկար ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե մի ցուցակ կա, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 20-ը ցանկություն ունեն դուրս գալու խմբակցությունից:
Եվ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին ևս նման խոսակցություններ են հասել, ու նա որոշել է խմբակցության բոլոր անդամներին հավաքել ու այսուհետ ավելի լրջորեն զբաղվել խորհրդարանի իր թիմով։
Բանն այն է, որ մինչև այժմ խմբակցությունում տիրող իրավիճակի մասին վարչապետին մշտապես տեղեկություններ են հայտնել միայն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը, սակայն վերջիններիս շատերը որպես ղեկավար չեն ընդունում: Եվ հենց դա է պատճառը, որ այսուհետ նա որոշել է անձամբ հանդիպել պատգամավորներին, որպեսզի պատգամավորները հաշվետու լինեն հենց իրեն: Մենք տեղեկացանք, որ իմքայլական պատգամավորներից գրեթե բոլորը ներկա են եղել երեկվա փակ նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետն ասել է՝ ավելի հաճախ են հանդիպելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4017 դիտում
12:38 06-05-2020
Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը․ Տիգրան Ավինյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը
4291 դիտում
10:35 15-12-2016
Ստեփանակերտում քննարկվել է Սեյրան Օհանյանին ՀՀԿ ցուցակի եռյակում ընդգրկելու հեռանկարը. «Ժողովուրդ»
4090 դիտում
09:32 15-02-2017
Ուշագրավ մանրամասներ ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»