4294 դիտում
10:35 15-12-2016
Ստեփանակերտում քննարկվել է Սեյրան Օհանյանին ՀՀԿ ցուցակի եռյակում ընդգրկելու հեռանկարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել։ Նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով, կներգրավվի՞ ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թե՞ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռևս հստակեցված չէ։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին Հայաստանի հանրապետական կուսակցությունում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը։
Հայտնի ճշմարտություն է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի մտերիմը։ Իսկ թե ինչ որոշում կկայացնեն Սարգսյանը և Օհանյանը, առայժմ հայտնի չէ, սակայն նախնական վարկած կա, որ Օհանյանին կջանան տեղավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ ընդհուպ մինչև առաջին եռյակում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7834 դիտում
09:17 11-01-2017
ՀՀԿ կանայք դեմ են, որ նորաթուխ ՀՀԿ–ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն. «Ժամանակ»
6546 դիտում
09:13 22-06-2016
Վահան Շիրխանյանը բաց նամակով զգուշացնում է Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»