2666 դիտում
10:09 18-01-2020
Դատապարտյալների մահվան դեպքերից հետո հանձնարարական է իջեցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանձնարարական է իջեցվել: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հանձնարարական է իջեցվել նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ ովքեր են գտնվում ռիսկային գոտում»:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոցում» մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, որի հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էին, թե տևական ժամանակ պայքարել ու բարձրաձայնել են կալանավորի ունեցած կալանքի հետ անահամատեղելի հիվանդությունների մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից նաև տեղեկացավ, թե ինչ են անում նման դեպքերից խուսափելու համար, և, ի վերջո, կատարվածի մեջ ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, այնպես էլ իրենք իրենց մեղքի բաժինը տեսնում են։ «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են: Բայց որոշ դեպքերում կարող եմ Ձեզ վստահեցնել, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք բժշկական վերահսկողության տակ են»,- հավելեց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3517 դիտում
09:47 01-04-2020
Սեփականաշնորհված վարելահողերի վերանայում. ինչ հանձնարարական է իջեցվել. «Փաստ»
6312 դիտում
11:49 26-08-2018
Սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան դրոշը
4061 դիտում
21:02 19-11-2019
ԱՄԷ նախագահի եղբոր մահվան կապակցությամբ իջեցվել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան դրոշը
Այս բաժնից
1030 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»