8045 դիտում
17:53 18-01-2020
Նաիրա Զոհրաբյան. Էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրայր Թովմասյանը իմ հերոսը չէ: Բայց ես մարդկայնորեն հասկանում եմ իր վիշտը, երբ արտասվում է իր մահացած ընկերոջ տան մոտ:
Ու հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը:
Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ, որ Գեորգի Կուտոյանի դիակը դեռ տաք, արդեն որոշեցին` ո՞վ է կրակել, ինչի՞ համար ու Clock զենքը դեռ քանի մարդու քունքին արժի դատարկել:
Տեսնես ոստիկանության համակարգի պագոնով ոստիկանը, ով լատինատառով թույն էր ժայթքել ու որոշել էր, թե «ճշտով» հաջորդը ում պիտի խփվի, երեխա ունի՞: Ուզում եմ հուսալ, որ չունի:
Որովհետև նման հայր ունենալը, ով շարքային, պաշլյակ դիակապտող է, ով անգամ դիակից իր չստացված կյանքի վրեժն է լուծում, նման երկոտանիները չպիտի երեխա ու սերունդ փչացնեն:
Էս օրերին ամերիկացի մի հոգեբանի աշխատությունն եմ կարդում`«չսիրված» լինելու բարդույթի մասին, ինչը մղում է նման բարդույթով տառապողներին հայհոյել, վայրահաչել ու պղծել հնարավոր ամեն ինչ:
Լավ, էս փոքր երկրում էսքան չսիրված, չկայացած մարդ, էսքան դիակապտող ո՞նց հայտնվեց ու H1N1 վիրուսի նման տարածվեց: Դիակապտողների հաջորդ ռաունդը կաննիբալիզմն է լինելու:
Հավատացեք ու հանկարծ չզարմանաք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4384 դիտում
15:11 25-05-2020
Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի. Նաիրա Զոհրաբյան
3094 դիտում
14:37 23-03-2016
Քայլեր ձեռնարկեք, էսքան անտաղանդ, անհանդուրժող ու ողորմելի չի կարելի լինել. Դավիթ Մաթևոսյան
14700 դիտում
23:02 14-09-2019
Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան
Այս բաժնից
14708 դիտում
20:48 10-02-2025
Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը
19892 դիտում
20:22 10-02-2025
Մահացել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը