6425 դիտում
18:15 18-02-2018
Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը շարունակում են մարզվել օլիմպիական դահուկուղում
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը Փհենչհանից ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Կատյա Գալստյանը եւ Միքայել Միքայելյանը մրցելույթներն ավարտելուց հետո շարունակում են մարզվել ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում:
«Նրանց օլիմպիական բարդ մրցուղում ամենօրյա մարզումներ անցկացնելու բացառիկ հնարավորություն է ընձեռվել: Դա փորձի կուտակման հիանալի առիթ է: Մարզումները շարունակում ենք նույն ռեժիմով, ինչպես՝ Աշոցքում:
Թե՛ Կատյայի, թե՛ Միքայելի մասնակցությունից գոհ եմ: Երկուսն էլ այստեղ զգալիորեն բարելավեցին իրենց անձնական արդյունքները: Եթե աճը հետագայում էլ շարունակվի այս տեմպերով, ապագայում մենք անհամեմատ ավելի բարձր տեղերի համար կկարողանանք պայքարել միջազգային մրցուղիներում», - ասաց մարզիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2255 դիտում
19:09 19-01-2020
Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են
6364 դիտում
17:58 14-01-2018
Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին. ՖՈՏՈՇԱՐՔ
5551 դիտում
16:36 15-02-2018
Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի ցուցանիշը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում