211652_close_icon
views-count495455 դիտում article-date 13:30 20-01-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ամուսինը կնոջը հայտնաբերել է սիրեկանի հետ՝ ավտոմեքենայում. երբ փորձել է զոքանչի հետ նրան իջեցնել մեքենայից, սիրեկանը մեքենան վարել է նրանց վրա, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի սպասարկվող տարածքներից մեկում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Հունվարի 19-ին տարածքային ոստիկանության բաժին է դիմել 37-ամյա Անդրանիկ Ա-ն և հայտնել, որ կինը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Ա-ն, 1 շաբաթից ավելի է, հեռացել է տանից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ի երեկոյան Ծովագյուղ գյուղին հարակից ճանապարհին ինքը հանդիպել է կնոջը՝ Մարիամ Ա-ին, ով եղել է իր սիրեկանի՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ-ի հետ։ Վերջիններս գտնվել են Գևորգ Գ-ին պատկանող, ճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ։ Տեսնելով այդ ամենը՝ Անդրանիկ Ա-ն իր զոքանչի՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Գայանե Ժ-ի հետ մոտեցել են նրանց ու փորձել են կնոջը իջեցնել ավտոմեքենայից, սակայն սիրեկանը ավտոմեքենան վարել է իրենց ուղղությամբ, քարշ տվել նրանց, ինչի արդյունքում փեսան ու զոքանչը վայր են ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր