211652_close_icon
views-count73515 դիտում article-date 13:28 27-05-2022

Արտակարգ դեպք՝ Չարենցավանում. 32-ամյա ամուսինը կրակել ու հրազենային վնասվածք է պատճառել 20-ամյա իր կնոջը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 06։30-ի սահմաններում Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Ա-ն իր անվամբ հաշվառված «GAMO» հրացանով կրակել է իր կնոջ՝ 20-ամյա Հայարփի Ղ-ի ուղղությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Չարենցավանի ոստիկանները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ հայտնաբերել են Հայկ Ա-ին, այնուհետև կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ներկայացրել նաև հրացանը։ 

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն, այդ թվում՝ դատաբժշկական։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր