2510 դիտում
14:48 20-01-2020
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու: Այս առնչությամբ, կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2020թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ» կուսակցության 6-րդ համագումարը, որը որոշեց Արցախի նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին:
Խանումյանը ծրագրային ելույթ ունեցավ` շեշտը դնելով կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման եւ համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման եւ արդարադատության ոլորտի բարելավման վրա:
Խանումյանը բացառեց որեւէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը եւ բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, մասնավորապես բացառեց որեւէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաեւ նրանց կոալիցիոն գործընկերների հետ:
Հայկ Խանումյանի համար հաջողության բանաձեւը պարզ է` եթե ցանկանում ես փոփոխություններ` հավատա, եթե հավատում ես` աշխատիր այդ ուղղությամբ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ու Հայկ Խանումյանն անձամբ լինելու են իրական փոփոխություններ առաջնորդող ուժը 2020թ. Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններին»:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
22:11 30-09-2019
Արցախի ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի պատասխանը Հայկ Խանումյանին
4424 դիտում
21:14 13-06-2016
Հայկ Խանումյանին առևանգողները կալանավորված են
2919 դիտում
22:15 22-06-2016
Հայկ Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալը կալանավորված է
Այս բաժնից
898 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
985 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի