10750 դիտում
23:45 20-01-2020
Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։ Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։ Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել «ՏՕԶ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանը, ինչով կատարել էր ապօրինի որսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են ոստիկանության Կապանի բաժնում կատարվող հետաքննությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
23:54 05-04-2014
Որսացած ռադիոազդանշանը չի պատկանում անհետ կորած մալայզիական օդանավին
Այս բաժնից
1399 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
811 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին