211652_close_icon
views-count2758 դիտում article-date 09:51 24-01-2020

ԵՊՀ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են՝ հանուն Հովհաննես Հովհաննիսյանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսից չունի ռեկտոր, և մեր տեղեկություններով՝ ռեկտորի ընտրությունները հետաձգվում են հանուն գիտության, կրթության, մշակույթի նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի: Համալսարանի կանոնակարգով ռեկտոր կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Փետրվարի 5-ին Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի դոկտորական դիսերտացիան, բայց թե ով նրան պետք է պրոֆեսորի կոչում շնորհի՝ դեռ պարզ չի: Հովհաննիսյանն առաջարկել էր, որ համալսարանի կանոնակարգում փոփոխություն կատարվի, և հնարավորություն տրվի ռեկտոր ընտրվել վարչական աշխատանքի փորձ ունեցող անձի, ինչը նրան թույլ կտար առաջադրվել և ընտրվել ռեկտոր, բայց այս առաջարկը մերժվել է: Ավելացնենք, որ ռեկտոր ընտրվելու հավակնություններ ունեն նաև համալսարանի ինֆորմացիայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը և արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր