1857 դիտում
12:20 24-01-2020
Պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: «[url=https://https://armenpress.am/arm/news/1002496.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ԱԺ հունվարի 23-ի նիստում նախագիծը ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նա նշել էր, որ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:
«Այն թույլ կտա ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները` տրամադրվող պետական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև ապահովել թափանցիկությունը, իրականացնել մոնիտորինգ, թե ինչպիսի պետական օժանդակություն է տրամադրվում համապատասխան մարմինների կողմից և արդյոք դրանց ծառայում են իրենց նպատակին, թե ոչ»,- ասել էր Սիմոնյանը:
Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 117 «կողմ» ձայնով:
Նմանատիպ նյութեր
962 դիտում
19:08 07-11-2014
Կուժեղացվի շրջակա միջավայրի պահպանության վերահսկողությունը. կառավարության նիստ
2435 դիտում
11:17 10-02-2021
Մեկնարկում է պատերազմի հետևանքով վիրավոր անձանց կես միլիոն դրամի միանվագ օժանդակության տրամադրման ծրագիրը
Այս բաժնից
1675 դիտում
16:46 07-01-2025
Փաշինյանը Խաչատուր Մկրտչյանին ազատել է պաշտոնից
691 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան