Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը:
Օրերս Բանկի թիմն արդյունավետ և դրական հույզերով լի օր անցկացրեց Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 9 մասնաճյուղերի նոր աշխատակիցների հետ:
Հանդիպման նպատակը կորպորատիվ մշակույթ ձևավորելն էր, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն զգա թիմի մի մասնիկը, հասկանա աշխատանքի իր դիրքից բխող պատասխանատվությունը, տիրապետի Բանկի առաքելության, զարգացման և տեսլականի մասին տեղեկատվությանը, կիսի բրենդի արժեքները:
ՙԴուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան՝ մեր հաճախորդների և ինքներդ ձեր համար՚,-նորեկներին իր խոսքն ուղղեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:
Նոր աշխատակիցներին ներկայացվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական ուղղությունները, խոսվեց այն մասին, թե ինչպես արդարացնել հաճախորդների սպասումները, ինչպես է ձևավորվում փոխգործակցությունը Բանկի գլխամասի և մասնաճյուղերի միջև:
Լսվեցին նաև նրանց կարծիքները՝ աշխատանքային նոր միջավայրում հարմարվելու, հնարավոր խնդիրների հետ բախվելու, մյուս մասնաճյուղերի աշխատակիցների հետ հարաբերվելու վերաբերյալ:
Հետաքրքիր և արդյունավետ զրույցի արդյունքում մասնակիցները եկան այն եզրակցության, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս միմյանց ավելի շատ վստահել և դա շատ է օգնում նոր բարձունքներ նվաճելիս:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով Հայաստանի բանկային շուկայում երիտասարդ, տաղանդավոր և աշխատասեր անձնակազմի առկայությունը` շարունակելու է սկսնակների համար իրականացնել մասնագիտական ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու քաղաքականությունը:
[b]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
[/b]