211652_close_icon
views-count5531 դիտում article-date 09:33 25-01-2020

6.8 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք. կան զոհեր

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 770 տուժած: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր