2509 դիտում
10:49 25-01-2020
Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ պատգամավորների հետ դռնփակ հանդիպման ժամանակ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողով էր եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարարը երեկ խորհրդարանում դռնփակ հանդիպում է ունեցել ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ:
Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին և այդ առնչությամբ պատգամավորների անելիքներին միջազգային հարթակներում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախ-Հայաստան խորհրդարանական համատեղ նիստ անցկացնելու հիմնական թեմաներից մեկն էլ հենց դա է եղել: Հավելենք, սակայն, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հունվարի 26-ին մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:
Մենք տեղեկացանք, որ նստաշրջանի ժամանակ սպասվում է մամուլի ազատության և լրագրողների անվտանգության մասին քննարկում, և զեկույց կներկայացվի Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին: Զեկույցի նախագծում խորը մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
09:43 01-03-2023
Մանրամասներ ՔՊ-ական պատգամավորների և Վահե Ղազարյանի հետ դռնփակ հանդիպումից․ «Ժողովուրդ»
1273 դիտում
09:33 08-07-2023
ՔՊ-ն տարված է կուսակցական հարցերով. ինչ են քննարկել դռնփակ նիստում. «Ժողովուրդ»
1237 դիտում
09:33 15-02-2023
Պատգամավորներն են պահանջել, որ Արմեն Գրիգորյանը գա հանդիպման. մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
994 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2554 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ