211652_close_icon
views-count2864 դիտում article-date 23:45 27-01-2020

Պարոն վարչապետ, այս անձնինք ստեղծեցին տարածաշրջանում ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Բարև, պարոն վարչապե՛տ : Հուսով եմ լավ եք: Երկու ժամից ՀՀ ԶՈՒ ստեղծման 29-ամյակն է: Դուք շատ հաճախ եք օգտագործում "աննախադեպ" բառը , իսկ աննախադեպը գիտե՞ք որն է : Չէ , պարոն վարչապետ, զբոսարջիկների թվի 20% կամ 30% , կամ 50% աճը աննախադեպ չէ, ինչպես և աննախադեպ չէ 300 կիլոմետր ճանապարհաշինությունը աննախադեպ չէ, աննախադեպ չէ նաև ՀՀ քաղաքացիների հանդեպ հարգալից վերաբերմունքը ու լիքը Ձեր կողմից արված դրական, ինչ-որ չափի շոշափելի փոփոխությունները : Այդ ամենը Ձեր խոստումների մի մասի իրականացնումն է, որը Դուք պարտավորվել էիք կատարել, որի համար ստացել եք ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահության քվեն : Ի վերջո , աննախադեպը գիտե՞ք որն է : Այն է որ ավերիչ երկրաշարժից հետո, աշխարհի երկու գերտերություններից մեկի փլատակների տակ , ջախջախված տնտեսության պայմաններում, տոտալ շրջափակման մեջ գտնվող, էներգետիկ կոլապսում հայտնված ու պարտադրված, արդեն իսկ պատերազմի թոհուբոհի մեջ նկարում պատկերված անձնինք ու նրանց հետևից գնացող հազարավոր զինվորներ ստեղծեցին տարածաշրջանում ԱՆՆԱԽԱԴԵՊ ու Հայաստանի վերջին 700 տարվա պատմության մեջ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, պարոն վարչապետ : Ձեզ, որպես ՀՀ գլխավոր գերագույն հրամամատար ևս շնորհավորում եմ, հաղթած բանակի հրամանատար եք, ցանկանում եմ, որ երբևէ չհայտնվեք փորձությունների մեջ, որտեղից իսկապես ԱՆՆԱԽԱԴԵՊ դուրս գաք , իսկ եթե Աստված մի արասցե հայտնվեք ու դուրս գաք , վստահ եղեք մենք կարձանագրենք, որպես ԱՆՆԱԽԱԴԵՊ : Իհարկե, լավ կլինի, եթե բացի Եռաբլուր այցելելուց, Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկ դնելուց բացի նաև Առաջին Նախագահին հասանելիք հարգանքի իր չափաբաժինը տաք, դա էլ իմ ռոմանտիկ ու անիրական ցանկությունն , ինչևէ: Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր , բոլոր մեր հաղթած սպաներին ու զինվորներին , լավագույն մարտիկներին աշխարհի առանց չափազանցնելու: [b]Carlos Raisyan[/b]

Նմանատիպ նյութեր