2668 դիտում
16:01 30-01-2020
ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է. Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյան
ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է: Այս մասին ասված է Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի՝ երիտասարդությանն ուղղված ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի երիտասարդներ, սոցիալական այս հարթակը միջոց է ձեզ հետ հաղորդակցվելու, ձեզ հուզող խնդիրներին ու մտահոգություններին տեղյակ լինելու, ձեր կողմից հնչող կառուցողական առաջարկներին ծանոթանալու եւ դրանք կյանքի կոչելու համար: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւորվում է ձեր մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային բնագավառներում: Դուք եք այն շարժիչ ուժը, որը պետք է նոր թափ հաղորդի մեր երկրի կայուն զարգացմանը, ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Դաշնակցությունը եղել ու կմնա երիտասարդության կողքին: Ձեր գիտելիքները եւ ունակությունները պետք է հիմք դառնան մեր պետության արժեհամակարգի ամրապնդմանը եւ նպաստեն առկա խնդիրների լուծմանը: Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլորիս պետք է առաջնորդի մեր հայրենիքի շահը:
ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է, եւ ծրագրում իր ուրույն տեղն ունի երիտասարդական դաշտի զարգացման հայեցակարգն ու երիտասարդության խնդիրները:
Այն ամբողջացնելու նպատակով առաջարկում եմ ձեզ հանդես գալու ձեր մտահոգություններով ու առաջարկներով՝ օգտագործելով այս սոցիալական հարթակը: Վերոնշյալի շուրջ պատրաստ եմ նաեւ հանդիպել ձեզ հետ, լսել ու քննարկել առկա խնդիրները»:
Նմանատիպ նյութեր
5810 դիտում
13:30 19-09-2017
Քարվաճառում արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցումն ավարտման փուլում է
1259 դիտում
18:44 16-08-2022
Ստեփանակերտի Մ․ Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են
2675 դիտում
16:25 07-02-2020
Արցախի նախագահի ՀՅԴ-ական թեկնածու Դավիթ Իշխանյանը հանդիպում ունեցել է Արցախի ակտիվ երիտասարդներին
Այս բաժնից
832 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
913 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
919 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet