1900 դիտում
09:30 01-02-2020
Վարչապետ Փաշինյանի հետ քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները. ԱՄՆ գեներալ․ «Ամերիկայի ձայնը»
Միացյալ Նահանգների Կանզաս նահանգը, որն ունի Հայաստանի Զինված ուժերի հետ համագործակցության 17 տարվա պատմություն, նախատեսում է ընդլայնել համագործակցությունը, [url=https://www.amerikayidzayn.com/a/5268707.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելին: Գեներալն այս շաբաթ Երևանում Հայաստանի վարչապետի և կառավարության այլ անդամների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները.
«Մենք այս համագործակցությունն արդեն 17 տարի ենք իրականացնում և մեր կարծիքով իրոք ժամանակն է ընդլայնելու համագործակցությունը՝ ռազմական և արտակարգ իրավիճակների ոլորտներին ի հավելումն ներգրավելով համագործակցության նոր եզրեր: Մասնավորապես, ցանկանում ենք ներգրավել Կանզաս նահանգի այլ կարողությունները և ստեղծել իրական ամուր կապեր Հայաստանի և Կանզասի հաստատությունների միջև»:
Խոսքը գնում է առաջին հերթին Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանն աջակցելու մասին, նշում է Լի Թաֆանելին: Կանզասը, որն ԱՄՆ-ի առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող նահանգներից մեկն է, կարող է աջակցել Հայաստանին նաև այդ ոլորտում.
«Քննարկել ենք մասնավորապես Հայաստանի գյուղական շրջաններում հիմնական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները Կանզաս նահանգի օգնությամբ: Նաև՝ գյուղատնտեսությունը, ջրային պաշարները, բնապահպանությունը, և կրթությունը»:
Հայաստանի ղեկավարությունն իր կողմից հետաքրքրություն հայտնեց նաև ամերիկյան փորձ ձեռք բերել ոստիկանական բարեփոխումների հարցում.
«Վարչապետն իր կողմից առանձնացրեց մի ոլորտ՝ ոստիկանական բարեփոխումները, և հենց այս պահին Հայաստանից պատվիրակություն ունենք Կանզաս նահանգում, որը հստակեցնում է ոստիկանական բարեփոխումների շուրջ համագործակցության հնարավորությունները»:
Թաֆանելին, ով օրեր առաջ մասնակցել է Հայաստանում Բանակի օրվա տոնակատարություններին, ավելացնում է, նոր ծրագրերի ներմուծումը Հայաստանի և Կանզաս նահանգի համագործակցության մեջ որևէ կերպ չի սահմանափակելու մինչ այս ընթացող արդյունավետ համագործակցության զարգացումը.
«Մեր հիմնական համագործակցությունն անպայման կշարունակվի և հայ զինվորականները և ռազմական բժիշկները կշարունակեն մարզվել Կանզասում, դա կհամալրվի նաև ոստիկանների վարժանքներով»:
Միացյալ Նահանգների անհատական ռազմական գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզաս նահանգը կցված է Հայաստանին որպես անհատական գործընկեր: Անցած ավելի քան մեկ ու կես տասնամյակների ընթացքում Կանզասում ուսում են անցել Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ և ռազմական բժիշկներ, ովքեր, Հայաստան վերադառնալով այդ գիտելիքներով են կիսվել արդեն հարյուրավոր հազ զինվորների հետ: Միայն 2020 թվականին Հայաստանի և Կանզասի միջև նախատեսվում են ավելի քան 30 տարբեր նախաձեռնություններ:
Նմանատիպ նյութեր
4036 դիտում
22:49 13-09-2017
Հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ կա. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրւմների նախարար
Այս բաժնից
1072 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1102 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»