211652_close_icon
views-count3160 դիտում article-date 12:29 01-02-2020

1 շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 1150 կրակոց

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց: յս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր