Մարտունու ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին քոքից 8 հատ բարդի ծառ կտրողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին տարիներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ինչպես նաև մարզն ընդգրկող տարածքային բաժինինների ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել մարզում ապօրինի ծառահատումների դեմ:
Այսօր՝ փետրվարի 1-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել են հունվարի 30-ին մարզում թվով 8 բարդի տեսակի ծառերը քոքից կտրողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ Մարտունու ոստիկանները՝ ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Արամ Դ.-ին:
Պարզվել է, որ վերջինս երեկ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Վարդենիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ճամփեզրից տարբեր տրամաչափի 8 հատ բարդի ծառ է կտրել:
Ոստիկանները հայտնաբերել են կտրած ծառերը:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռաֆայել Մուշեղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վնասի չափը պարզվում է:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: