2059 դիտում
14:54 03-02-2020
Էկոնոմիկայի նախարարությունը և «Կանգուն – փորձագետների ակումբ» ՀԿ-ն կհամագործակցեն
Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կանգուն – փորձագետների ակումբ» գործարարության զարգացման հասարակական կազմակերպության միջև։
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և «Կանգուն – փորձագետների ակումբի» նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը։
Հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի գրավչության բարձրացման, ներդրումների համար նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Կողմերի համաձայնեցված և կառուցողական փոխգործակցության առանցքը լինելու է դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը։
«Կանգուն – փորձագետների ակումբը» կաջակցի նախարարությանը և Ներդրումների աջակցման կենտրոնին ներդրումային ծրագրերի ուսումնասիրման, գնահատման, կազմման, ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման, ներդրումների ներգրավման գործընթացում, նաև կտրամադրի նախարարությանն անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախարար Տիգրան Խաչատրյանը միջոցառման ընթացքում նշել է, որ հուշագրի ստորագրումը ոչ թե երկխոսության սկիզբ է, այլ արդեն իսկ կայացած փոխգործակցության արդյունք։
Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները, ծրագրերի փաթեթավորման գործընթացը, ինչպես նաև նախարարության՝ մի քանի ուղղություններով խորհրդատվական տեսակետներ ստանալու ներկա կարիքները։
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
15:15 10-07-2020
«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը
1615 դիտում
23:42 03-03-2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը
1259 դիտում
16:51 06-05-2014
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը ավելի արդյունավետ կհամագործակցեն
Այս բաժնից
538 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
724 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1468 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն