Լա Լիգայի պաշտոնական թվիթերը շփոթել է «Բարսելոնայի» խաղացողներ Ֆատիին և Սեմեդուին
Լա Լիգայի պաշտոնական թվիթերը գրառում է հրապարակել, որտեղ «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիին շփոթել է թիմի պաշտպան Նելսոն Սեմեդուի հետ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Ֆատին դուբլի հեղինակ էր դարձել «Լևանտեի» հետ խաղում և դարձել իսպանական առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը դուբլ է ձևակերպել: Խաղի պահին Ֆատին եղել է 17 տարեկան և 94 օրեկան:
Լա Լիգայի գրառման մեջ նշված էր. «Նույնիսկ Անսու Ֆատիի հավատը չի գալիս, որ մտել է Լա Լիգայի պատմության մեջ»: Սակայն գրառմանը կցվել է «Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպանի լուսանկարը:
Այս սխալը անմիջապես բազմաթիվ հումորների և կատակների տեղիք է տվել համացանցում: