2919 դիտում
15:19 06-02-2020
Որոշ ընկերություններ չարաշահում են տրված արտոնությունը. Փաշինյան
Որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային և մաքսային արտոնությունները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հումքի ներկրման համար տալիս ենք հարկային և մաքսային արտոնություններ, որպեսզի հումքը ներկրի, Հայաստանում իրականացվի արտադրական գործունեությունը և ստեղծի ավելացված արժեք, բայց ՊԵԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվող ընկերություններ կան, որոնք պարզապես վաճառում են ներկրված այդ հումքը և այդ վաճառքը ավելի մեծ ծավալներ է ապահովում, քան արտադրանքի ծավալը:
Ստացվում է, որ այս արտոնություններով մենք շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք կարող են ունենալ մենաշնորհային առավելություններ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ առնվազն 3 նման դեպք ՊԵԿ-ը ներկայացրել է իրեն:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրենքը սահմանում է, որ եթե արտոնություն ստացած ընկերությունը որոշել է ոչ թե արտադրել, այլ վաճառել, ապա արտոնությունը չեղարկվում է, նաև հնում տրված արտոնություններն են չեղարկվում. «Մենք նույնպես հետևողական ենք, ես խնդրել եմ, որ և՛ ՊԵԿ-ը, և՛ Ֆինանսների նախարարությունը ուշադիր լինեն այս հարցին»:
Նմանատիպ նյութեր
118689 դիտում
14:53 27-02-2020
ԵՏՄ-ում Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի
3985 դիտում
09:49 24-09-2020
Էլեկտրամոբիլներ՝ առանց էլեկտրականության. ում համար է հարկային արտոնությունը. «Ժամանակ»
Այս բաժնից
1039 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1117 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1369 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ