2589 դիտում
23:24 11-02-2020
Այսօր Հայաստանի իրավական անվտանգությունը վտանգված է, հանրաքվեի հարցում Փաշինյանը գնում է արկածախնդիր ուղով. Արա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/02/11/ara-zohrabyan/3207997?fbclid=IwAR0Ck5NksDKDqRU334ScSgpFzIbp27ONr-9C8B5V7BCX4M7TlOs_HHH1LA8]Tert.am[/url]-ը գրում է. Սահմանադրության մեկնաբանման վերջնական իրավունքը պատկանում է Սահմանադրական դատարանին, և Մայր օրենքով՝ խորհրդարանը պետք է իր որոշումն ուղարկեր ՍԴ-ի եզրակացությունն ստանալու, ինչը չի արել, թեև իրավունք չուներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Նշանակված հանրաքվեի գործընթացն ի սկզբանե հակասահմանադրական է: Իշխանությունը փորձում է ըստ իր պատկերացումների փոխել բոլոր համակարգերը, բայց հին համակարգի շատ մասեր՝ իրենց պաշտոնատար անձանցով հանդերձ, շարունակում են պաշտոնավարել: Իշխանությունը, ի վերջո, կարող էր ամբողջապես նոր Սահմանադրություն ընդունել, ոչ թե փոփոխել այն, և այդ դեպքում ՍԴ-ի եզրակացության կարիքը չէր լինի»,- ասել է Արա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ կառավարությունն ամեն կերպ մտածում է ՍԴ-ն շրջանցելու տարբերակների մասին, բայց այս հարցն ի սկզբանե իշխանության օրակարգում չի եղել և առաջ է եկել բավական ուշ. «Նույնիսկ եթե հանրաքվեի արդյունքները չբողոքարկվեն, հաջորդ իշխանությունը կարող է նույն կերպ վարվել՝ քրեորեն հետապնդելով այս գործընթացը նախաձեռնողներին: Շուտով հեղափոխության երկու տարին է լրանում, բայց այս զարգացումներում փնտրում են սևերի, դավադիրների և հակահեղափոխականների»:
Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ ընտրված ճանապարհը վնաս է հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա նպատակին հասնելու համար ամենաբարդ ու արկածախնդիր ուղով է գնում. «Իշխանությունների ընդդիմախոսների բոլոր փաստարկները պետք է պատշաճ ուշադրության արժանանային: Եթե, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան է, հանրաքվեի չենք դնում, քանի որ ժողովուրդը լավ չի պատկերացնում՝ դա ինչ է, բայց ՍԴ-ի հարցն արժանի է հանրաքվեի՞: Երկակի ստանդարտները պետք է բացառվեն»:
Արա Զոհրաբյանի պնդմամբ՝ առաջիկա հանրաքվեն ռումբ է իշխանության ոտքերի տակ և կարող է օգտագործվել հենց նրա դեմ:
Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ եթե նախկինում փաստաբանների ու դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ու ոտնձգությունները ծածուկ էին, այսօր դրանք բացահայտ ու հրապարակային են: «Այսօրվա իշխանությունները Փաստաբանների պալատի նկատմամբ չունեն բարյացակամ վերաբերմունք: Փաստաբանական ոլորտի օրենսդրությունը մինչ այսօր որոշ պատգամավորների քմահաճույքների պատճառով չի ընդունվում»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով. «Այս մթնոլորտի պատասխանատուն պետությունն է, իշխանությունն է պարտավոր պայմաններ ստեղծել փաստաբաններիս բնականոն գործունեության համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
10:36 23-03-2021
Փաշինյանը գնում է լենինյան ուղով․ «Փաստ»
2064 դիտում
00:04 06-03-2014
Վտանգված է մեր առհավատչյան. վտանգված է հենց մեր մեղքով ու ձեռքով
Այս բաժնից
526 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
478 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
559 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար