19351 դիտում
21:57 12-02-2020
Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս՝ բանաստեղծությունները. Հասմիկ Պապյանը՝ բանակում զոհերի մասին
ՀՀ Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է չպարզված հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքերին։
«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:
Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ լուսավոր, ո՛չ բարգավաճ, ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:
Բացատրություն եմ պահանջում, ընդ որում՝ հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»,- գրել է Հասմիկ Պապյանը՝ գրառման կից տեղադրել լուսանկար, որում պատկերված է զինվորական հանդերձանք և սաղավարտ։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/02/12/1147249/]Հիշեցնենք[/url], որ այսօր չպարզված հանգամանքներում երկու զինծառայող է Արցախում երկու զինծառայող է զոհվել։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երկրորդ մահացած զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն է։
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
13:46 19-12-2020
Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար
3647 դիտում
12:16 27-10-2019
Լսել էլ չեմ ուզում Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման մասին. Դավիթ Տոնոյան
1743 դիտում
09:30 26-02-2015
Չնայած պոպուլիզմի դրսևորումները չեն փոխվել, բայց այդ ճառերը լսողների քանակն է քչացել. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք