211652_close_icon
views-count1672 դիտում article-date 20:34 13-02-2020

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [b]Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:[/b] [color=#CC0000]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:[/color] [b]Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b] [color=#CC0000]Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Ճամբարակի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», Քաջարան և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն:[/color] [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: [b]ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:[/b] [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]

Նմանատիպ նյութեր